Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու մտադրության մասին․ Լեբեդև
10 Նոյեմբերի 2026, 12:01
Հայաստանը չի բարձրացրել ԱՊՀ-ից դուրս գալու հնարավորության հարցը՝ ՀԱՊԿ-ում Երևանի գործունեության փաստացի կասեցման ֆոնին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ հավաքական անվտանգության ապահովման հարցերով միջազգային համաժողովի շրջանակում։
«Ո՛չ, ինձ անձամբ էլ է վարչապետն ասել, որ իրենք շարունակում են մնալ ԱՊՀ կազմում։ Մենք որևէ հայտարարություն չենք լսել այն մասին, որ նրանք պատրաստվում են դուրս գալ կազմակերպությունից»,- ասել է Լեբեդևը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը հայտարարել է ԱՊՀ-ից դուրս գալու ցանկության մասին։