Հայաստանը բեռնափոխադրումների ծավալների աճով առաջատար է ԵԱՏՄ-ում
18 Օգոստոսի 2026, 17:10
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մամուլի ծառայության տվյալներով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում առաջատար է դարձել բեռնաշրջանառության և ուղևորաշրջանառության աճի ցուցանիշներով։
2026 թվականի հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում ուղևորաշրջանառությունն աճել է 7,3%-ով։ Երկրորդ տեղում Բելառուսն է՝ 7,2% աճով, երրորդում՝ Ղազախստանը՝ 5,1%, իսկ չորրորդում՝ Ղրղզստանը՝ 4,9%։
ՀՀ-ում բեռնաշրջանառությունն աճել է առավել զգալի՝ 12,1%-ով։ Այս ցուցանիշով ՀՀ-ն զգալիորեն առաջ է անցել Ղրղզստանից՝ 3,1%, Ղազախստանից՝ 2% և Բելառուսից՝ 1,5%։