Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա․ ՌԴ ԱԳՆ
06 Հոկտեմբերի 2026, 18:30
Հայաստանը փորձում է Ռուսաստանի վրա դնել Գյումրիից ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը, «РИА Новости»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
Դիվանագետը նշել է, որ պաշտոնական Երևանի ներկայացուցիչները փորձում են ամեն ինչ ներկայացնել այնպես, կարծես Մոսկվան է նախաձեռնել Հայաստանում ռուսական ռազմաբազայի հետ կապված քննարկումը։
«Բազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը Մոսկվայի վրա դնելու փորձերը տեղավորվում են ներկայիս հայկական քաղաքական մտքի հետաքրքիր առանձնահատկության մեջ։ Երևանի իշխող վերնախավը հաճախ սպասում է, որ ամենակարևոր որոշումները կընդունեն արտաքին դերակատարները», – ասել է Կալուգինը։
Դիվանագետը օրինակներ է բերել՝ նշելով, որ Հայաստանի ղեկավարությունը հայտարարում է, թե ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու համար նախ պետք է դրական արձագանք ստանան Բրյուսելից։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, հնչում են հայտարարություններ, որ եթե Հայաստանին հեռացնեն կազմակերպությունից, դա կառավարությանը կազատի երկընտրանքից՝ դուրս գալ, թե մնալ։