Հայաստանը ցանկություն է հայտնել դառնալ ՇՀԿ անդամ

03 Հուլիսի 2025, 15:47

Քաղաքականություն

Հայաստանը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ դառնալու ցանկություն է հայտնել։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Կիսելով Շանհայի համագործակցության կազմակերպության հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ տարածքային ամբողջականությունը, ուժի չկիրառումը և սահմանների անձեռնմխելիությունը՝ Հայաստանի Հանրապետությունը հայտնել է ՇՀԿ անդամ դառնալու ցանկություն»,- գրել է Բադալյանը:

ՇՀԿ-ն հիմնադրվել է 2001 թվականի հունիսի 15-ին Չինաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից։