Հայաստանը դառնում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական պետություն․ Ալեքսեյ Մուխին

Քաղաքագետ Ալեքսեյ Մուխինն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ռուս-հայկական հարաբերությունները՝ Երևանում վերջերս անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ֆոնին։

«Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում քիչ բան կփոխվի, քանի որ Ռուսաստանում հիանալի հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի գործողությունները մի կողմից երկակի բնույթ ունեն, իսկ մյուս կողմից ամբողջությամբ տեղավորվում են նրա նախընտրական դիրքորոշման մեջ՝ որպես ընտրություններին մասնակցող գործչի։ Փաստացի նա հրավիրել է եվրոպացիներին, որոնք համաձայնել են աջակցել նրան ընտրություններում։ Այդ միջոցառումը նախընտրական բնույթ էր կրում․ այնտեղ շատ խոստումներ հնչեցին, որոնցից շատերը միանշանակ չեն իրականացվելու»,- նշում է Մուխինը։

Ըստ նրա՝ Ռուսաստանը հստակ եզրակացություններ է անում այս իրադարձություններից։

«Այն ազդակները, որոնք մենք ստանում ենք հայկական ղեկավարությունից, կասկած չեն թողնում․ Հայաստանն աստիճանաբար դառնում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական պետություն»,- ամփոփել է փորձագետը։