Հայաստանը դեպի Թաիլանդ զբոսաշրջային հոսքի մեծ աճ է գրանցել
03 Հուլիսի 2025, 17:50

Հայաստանից Թաիլանդ զբոսաշրջային հոսքն այս տարվա առաջին կիսամյակում զգալիորեն աճել է։ Համապատասխան տեղեկատվությունը ներկայացրել է տուրօպերատորների ասոցիացիայի АТОР կայքը, որը միավորում է մասնագիտացված ընկերություններ Ռուսաստանի տարբեր շրջաններից:
Ինչպես հայտնում է АТОР-ը՝ վկայակոչելով Թաիլանդի զբոսաշրջության վարչության մոսկովյան գրասենյակի տեղեկատվությունը, հետխորհրդային երկրներից դեպի Թաիլանդ զբոսաշրջային հոսքի լավագույն ցուցանիշները 2025 թվականի առաջին վեց ամիսների արդյունքներով ցույց է տվել Ղազախստանը՝ 103 214 այցելություն։
Ըստ АТОР-ի՝ 2024 թ-ի առաջին կիսամյակի համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում 154,87% աճ է գրանցել նաև Հայաստանը (2 067 զբոսաշրջիկ)։ Զբոսաշրջային հոսքի աճ է գրանցել նաև Բելառուսը՝ 149,99%-ով, (18 287 զբոսաշրջիկ), ինչպես նաև Թուրքմենստանը՝ 147,9% աճ (1 832 զբոսաշրջիկ)։