Հայաստանը դեռ վիշտ կունենա Փաշինյանի հետ. Օլեգ Մատվեչև

30 Մայիսի 2024, 00:20

Քաղաքականություն

ՌԴ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության կոմիտեի փոխնախագահ Օլեգ Մատվեչևը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում ռուսական «Առաջին ալիք»-ի հեռարձակման դադարեցմանը։

«Հայաստանն արագորեն գնում է Ուկրաինայի ճանապարհով: Մի ամբողջ պետություն ու ժողովուրդ դարձել են սորոսականների կողմից սնած մի խամաճիկի՝ Փաշինյանի պատանդը, ով օվկիանոսի այն կողմից եկած հրահանգով քանդում է ռուս և հայ ժողովրդի դարավոր բարեկամությունը։ Նա կորցրեց Ղարաբաղը և կործանելու է ողջ Հայաստանը:

Ովքեր կարծում են, որ նա արդեն հասցրել է իրականացնել բոլոր չարիքները, սխալվում են։ Նա ճանապարհի սկզբում է: Զելենսկու (Ուկրաինայի նախագահ) և Սաակաշվիլիի (Վրաստանի նախկին նախագահ) մասին նույնպես մտածում էին, որ նրանք պարզապես «թույլ նախագահներ» են, ոչ ոք չէր պատկերացնում, թե մինչև ուր կհասնեն։ Իսկ Փաշինյանի հետ Հայաստանը դեռ շատ վիշտ կունենա, ցավոք սրտի», — ասել է Մատվեչևը։