Հայաստանը ԵՄ-ին միանալու դեպքում կկորցնի իր ՀՆԱ-ի մոտ 23%-ը
22 Ապրիլի 2026, 13:30
Հայաստանն, ամենահամեստ հաշվարկներով, Եվրամիությանն անդամակցելու դեպքում կարող է կորցնել իր ՀՆԱ-ի մոտ 23%-ը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
«Ընդհանուր առմամբ, ԵՄ-ին միանալը Հայաստանին կարժենա ՀՆԱ-ի մոտավորապես 23%-ը, իսկ աշխատաշուկայի զգալի կրճատումը (10.5 տոկոսով) և գների աճը (22.6 տոկոսով) կհանգեցնեն կենսամակարդակի էական նվազման։ Ներքին սպառումը կնվազի ներկայիս մակարդակից ավելի քան 20%-ով։ Ակնկալվում է նաև էներգակիրների, այդ թվում՝ բնական գազի գների հետագա աճ», -նշել է Շևցովը։