Հայաստանը՝ «MICE Excellence Awards 2026»-ի մրցանակակիր
23 Հուլիսի 2026, 20:00
Հայաստանն ու Դիլիջան քաղաքը «Լավագույն արտասահմանյան ուղղություն գործարար և կորպորատիվ միջոցառումների անցկացման համար» անվանակարգում արժանացել են «MICE Excellence Awards 2026» մրցանակին։
Հիշեցնենք, որ 2025 թվականին Դիլիջանը նույնպես ստացել էր այս մրցանակը նույն անվանակարգում, ինչը հաստատում է նրա կայուն ազդեցությունն ու նշանակալի դերը գործարար զբոսաշրջության ոլորտում։
«Գործարար զբոսաշրջության և հանդիպումների ոլորտի առաջատարները» («Russian Business Travel & MICE Award») մրցանակը համարվում է Ռուսաստանում և ԱՊՀ-ում MICE ոլորտի առաջատար մասնագիտական պարգևներից մեկը, որը ճանաչում է ոլորտի լավագույն ընկերություններին և ուղղությունները։