Հայաստանը և Ուկրաինան գործում են նույն քաղաքական տրամաբանության շրջանակում․ Սեմչենկո
19 Օգոստոսի 2026, 19:20
Քաղաքագետ Ալեքսանդր Սեմչենկոն Alpha News-ին մեկնաբանել է ՀՀ Ազգային ժողովի նոր նախագահի և Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի միջև կայացած միջազգային առաջին հեռախոսազրույցը։
Փորձագետի կարծիքով՝ ՀՀ-ի ներկայիս իշխանությունների և Ուկրաինայի միջև շփումների զարգացումը վերջին տարիներին Երևանի վարած քաղաքական կուրսի տրամաբանական շարունակությունն է։
Քաղաքագետի խոսքով՝ Երևանի և Կիևի միջև հարաբերությունների հետագա խորացումը միանգամայն սպասելի է։
Սեմչենկոն նաև կարծիք է հայտնել, որ ՀՀ-ի և Ուկրաինայի ղեկավարությունը գործում է միասնական քաղաքական տրամաբանության շրջանակում։