Հայաստանը և Վրաստանը 2029 թվականին կընդունեն Ֆուտբոլի Մ20-ի աշխարհի առաջնությունը
29 Ապրիլի 2026, 10:40
Ֆուտբոլի մինչև 20 տարեկանների 2029 թվականի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Հայաստանում և Վրաստանում:
Հայաստանյան խաղերը տեղի կունենան Երևանում, Վանաձորում և Իջևանում։
Հայաստանն ու Վրաստանը ֆուտբոլի մինչև 20 տարեկանների 2029 թվականի աշխարհի առաջնությունն անցկացնելու համատեղ հայտ էին ներկայացրել 2024 թվականի հունիսին։