«Հայաստանը հավակնությունների երկիր է, որտեղ ձախողման վախը տանում է դեպի լճացում». ամերիկացի Գրեգորի Դիլ

10 Օգոստոսի 2023, 08:32

Կարծիք

«Պահպանողականությունը, անհաջողության ենթագիտակցական վախն ու դատապարտումը Հայաստանը վերածում են հավակնությունների երկրի: Շատերի մոտ բացակայում է անկախ ընտրություն կատարելու կամքը։ Հասարակության կողմից մերժված լինելու կամ ձախողվելու վախն այն ուժն է, որը ժխտում է զարգացման ու առաջընթացի բոլոր հնարավորությունները»,- NEWS.am STYLE-ի hետ զրույցում ասել է ամերիկացի Գրեգորի Դիլը, որն արդեն մի քանի տարի է, ինչ ապրում է Կալավանում։

Ցանկանալով ավելին իմանալ իր արմատների եւ հայ տատիկի մասին՝ նա 2019 թվականին տեղափոխվել է Կալավան գյուղ ու այդ ժամանակվանից հաստատվել այնտեղ։ Հայաստանում գտնվելու ընթացքում նա գրել է բազմաթիվ գրքեր, վարում է սեփական բլոգը եւ վարում անգլերենի նորարարական դասընթաց։

Գրեգորին մի ամբողջ գիրք է գրել հայկական ձեռներեցության մասին՝ «Բոլորը ձեռներեց են», որը թարգմանվել է հայերեն։ Գիրքը պատմում է այն ամենի մասին, ինչը խանգարում է հայերին հաջող բիզնես վարել։

«Նրանք դեռ աղքատ են եւ չեն էլ հասկանում, թե ինչու այստեղ խանութ բացելը լավ գաղափար կլիներ տնտեսական շրջանառությունը հեշտացնելու համար: Նրանք ինձ ասում են. «Իսկ եթե չստացվի: Ի՞նչ կմտածեն բոլորն իմ մասին: Իսկ, եթե ինձնից ոչ ոք գնումներ չկատարի՞»։

Նրանք նախընտրում են մի քանի ժամ մեքենայով գնալ Դիլիջան կամ Իջեւան՝ իրենց համար ինչ-որ բան գնելու համար։ Նրանք չեն կարողանում հասկանալ, թե ինչու է տեղական խանութ ունենալը՝ իրերի մեծամասնությամբ, որոնց ձեռքբերման համար սովորաբար պահանջվում է մեկ ժամ: Կյանքը կհեշտացնեն, ապրանքներն ավելի մատչելի կդարձնեն, հնարավորություններ կստեղծեն և այստեղ բոլորին ավելի հարուստ կդարձնեն»:

Հիմա եթերում