Հայաստանը հավանություն է տվել ԵԱՏՄ-Ինդոնեզիա ազատ առևտրի համաձայնագրի վավերացմանը
01 Մայիսի 2026, 19:00
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագծին։ Ապրիլի 30-ին կառավարության կողմից համաձայնագիրը հաստատելուց հետո փաստաթուղթը կուղարկվի ՀՀ Ազգային ժողով՝ վավերացման, ապա՝ երկրի նախագահի ստորագրմանը։
Համաձայնագրի նպատակը կողմերի միջև ապրանքների առևտրի ազատականացումն ու պարզեցումն է, այդ թվում՝ սակագնային և ոչ սակագնային խոչընդոտների նվազեցման, տնտեսական և առևտրային համագործակցության խթանման, ինչպես նաև փոխադարձ առևտրի ընդլայնման միջոցով։
«Ակնկալվում է, որ համաձայնագիրն էապես կբարձրացնի ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների մրցունակությունը ինդոնեզական շուկայում՝ դրանով իսկ ավելացնելով արտահանումը դեպի Ինդոնեզիա և ակտիվացնելով առևտրատնտեսական համագործակցությունը»,- նշվում է փաստաթղթի հիմնավորման մեջ։