Հայաստանը՝ հոկտեմբերի ամենամատչելի արտասահմանյան ուղղությունների թվում․ OneTwoTrip

04 Հոկտեմբերի 2026, 23:40

Տնտեսություն և Բիզնես

Հայաստանն ընդգրկվել է հոկտեմբերին ռուսների համար ամենամատչելի արտասահմանյան ուղղությունների թվում։ OneTwoTrip ծառայության տվյալներով՝ Գյումրի ավիատոմսի միջին արժեքը կազմում է 16 570 ռուբլի, իսկ հյուրանոցում մեկ գիշերակացի արժեքը՝ մոտ 9 890 ռուբլի։ Երևան մեկնելու դեպքում ծախսերն ավելի բարձր են․ ավիատոմսի միջին արժեքը կազմում է 19 620 ռուբլի, իսկ հյուրանոցում մեկ գիշերակացը՝ 14 370 ռուբլի։

Վարկանիշի բացարձակ առաջատարը Բելառուսն է։ Գոմել մեկնելու ավիատոմսի միջին արժեքը կազմում է 9 770 ռուբլի, իսկ հյուրանոցում մեկ գիշերակացը՝ 8 960 ռուբլի։ Բրեստ մեկնելու համար անհրաժեշտ կլինի միջինը 10 900 ռուբլի, իսկ կացության արժեքը կկազմի 10 460 ռուբլի։ Մինսկ ուղևորությունը կարժենա մոտ 13 680 ռուբլի՝ ավիատոմսի, և 12 200 ռուբլի՝ հյուրանոցում մեկ գիշերակացի համար։

Հիմա եթերում