Հայաստանը իսկապես շարժվում է դեպի Եվրամիություն․ Մարթա Կոս
07 Հոկտեմբերի 2026, 14:20
Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացում։ Այս մասին Եվրոպական խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։
«Մենք պատրաստ ենք, և եթե նրանք կատարեն իրենց պարտավորությունները, մենք էլ կկատարենք մերը։ Հայաստանը իսկապես շարժվում է դեպի Եվրամիություն։ Այս պահին Հայաստանը միակ երկիրն է, որի հետ մենք բանակցություններ ենք վարում վիզային ռեժիմի ազատականացման շուրջ»,- ասել է նա։
Կոսը նաև հիշեցրել է ԵՄ-ի կողմից Հայաստանի տնտեսությանը ցուցաբերվող աջակցության մասին։
«Մենք աջակցում ենք Հայաստանին բազմաթիվ հարցերում, քանի որ Ռուսաստանն արգելել է ձեր երկրից ներմուծումը»,- նշել է ԵՄ հանձնակատարը։
Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսական զարգացման համար գործում է նաև հատուկ աջակցության փաթեթ։