Հայաստանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք MITT-2025 միջազգային ցուցահանդեսին
17 Մարտի 2025, 11:18

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն հայաստանյան զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ տաղավարով մարտի 18-20-ը կմասնակցի Մոսկվայում կայանալիք MITT-2025 միջազգային ցուցահանդեսին։ Այս մասին հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից։
Հայաստանի տաղավարը կլինի B3045-ը։ Ցուցահանդեսը լավ հնարավորություն կընձեռի ռուսական շուկայում Հայաստանը որպես գրավիչ ուղղություն ներկայացնելու համար։