Հայաստանը կմասնակցի Տոմսկի գյուղատնտեսական դրոնների մրցաշարին

17 Հուլիսի 2023, 23:43

Տնտեսություն և Բիզնես

Օգոստոսի սկզբին Տոմսկում կանցկացվի գյուղատնտեսության ոլորտում օգտագործվող անօդաչու թռչող սարքերի վարման մրցաշար:

Մրցույթը կանցկացվի Տոմսկի մոտ գտնվող Բերեզկինո գյուղի՝ Չկալովի անվան ավիացիոն հրապարակում: Կմրցեն Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի թիմերը։