Հայաստանը կրկին դարձավ շախմատային էպիկենտրոն

03 Հոկտեմբերի 2026, 15:00

Սպորտ

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը Ծաղկաձորում անցկացվեց 2026 թվականի դպրոցականների թիմային աշխարհի առաջնության Եվրոպական մայրցամաքային փուլը։

Եվրոպական փուլին մասնակցեցին 25 երկրների 27 թիմեր՝ ցուցադրելով թիմային ոգի, բարձր մրցակցային մակարդակ և հաղթանակի ձգտում։

Ութ խաղափուլերի հետաքրքիր և լարված պայքարի արդյունքում լավագույն եռյակը հետևյալն է՝
1-ին տեղ՝ Բելառուս, Մինսկ քաղաքի թիվ 50 գիմնազիա
2-րդ տեղ՝ Լատվիա, Ռիգայի պետական թիվ 1 գիմնազիա
3-րդ տեղ՝ Վրաստան, Քութայիսի Անդրիա Ռազմաձեի ֆիզիկամաթեմատիկական դպրոց

Պարգևատրվեցին նաև խաղատախտակների վրա լավագույն արդյունք գրանցած մասնակիցները՝
1-ին խաղատախտակ.
1-ին տեղ՝ Դամիր Բուլգակ (Բելառուս)
2-րդ տեղ՝ Տին Բիտի (Խորվաթիա)
3-րդ տեղ՝ Ուրոշ Վուչկովիչ (Սերբիա)

2-րդ խաղատախտակ.
1-ին տեղ՝ Դանիել Բենիոշև (Լատվիա)
2-րդ տեղ՝ Միկիտա Մազանիկ (Բելառուս)
3-րդ տեղ՝ Ադրիան Կոռնիլով (Էստոնիա)

3-րդ խաղատախտակ.
1-ին տեղ՝ Քրիսյանիս Լազարս (Լատվիա)
2-րդ տեղ՝ Պլատոն Կիրիտշենկո (Էստոնիա)
3-րդ տեղ՝ Կիրիլ Բաբեյկին (Բելառուս)

4-րդ խաղատախտակ.
1-ին տեղ՝ Իոանա-Քրիստիանա Պոմիրլեանու (Ռումինիա)
2-րդ տեղ՝ Կատրինա Յակովլևա (Բելառուս)
3-րդ տեղ՝ Ադամ Բեն Ավի (Իսրայել)

Պահեստային մասնակից.
1-ին տեղ՝ Լիլե Սվանաձե (Վրաստան)
2-րդ տեղ՝ Ժուլեն Արբիսու Կատալան (Իսպանիա)
3-րդ տեղ՝ Մաքսիմիլիան Վիլեժինսկի (Լեհաստան)

Դպրոցականների թիմային աշխարհի առաջնության եզրափակիչը կանցկացվի դեկտեմբերին Ղազախստանում, որտեղ մայրցամաքային փուլերի հաղթողները կպայքարեն աշխարհի չեմպիոնի կոչման համար։

Շնորհավորում ենք բոլորին և մաղթում նորանոր հաջողություններ։