Հայաստանը մնում է ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական աճով առաջատարներից մեկը

26 Ապրիլի 2025, 15:36

Տնտեսություն և Բիզնես

Հայաստանը վերջին երեք տարիներին մնում է ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական աճով առաջատարներից մեկը: Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ Էլդար Ալիշերովը:

«Օրինակ՝ 2024 թվականին երկրի տնտեսությունն աճել է 5,9 տոկոսով։ Տնտեսական ակտիվությունը շարունակում է բարձր մնալ. 2025թ. փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 4.1%: Դրական միտումներ է դրսևորում աշխատաշուկան. նկատվում է աշխատավարձերի և զբաղվածության աճ, զգալիորեն նվազել է գործազրկությունը», — հավելել է նա։