Հայաստանը ներկայացնող ըմբիշը հաղթել է ադրբեջանցուն և դուրս եկել կիսաեզրափակիչ. Տեսանյութ

26 Հունիսի 2023, 16:31

Սպորտ

Ըմբշամարտի 2023 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության մեկնարկին Հայաստանը ներկայացնող 63 կգ Յուրիկ Հովեյանը 9-0 հաշվով հաղթել է չեխ մրցակցին: Հաջորդ փուլում հայ մարզիկը կամային հաղթանակ է տարել ադրբեջանցի մարզիկի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ:

Ըմբշամարտիկներ Հոմերոս Առաքելյանը և Վիգեն Նազարյանը ևս մրցաշարը մեկնարկել են հաղթանակով:

77 կգ Վահե Հովհաննիսյանը մեկնարկում 4-1 հաշվով հաղթել է Ֆինլանդիայի ներկայացուցչին, բայց հետո զիջելով մրցակցին՝ պարտություն կրել: 130 կգ Արամայիս Հարությունյանը պարտվել է մեկնարկում:

Հավելենք՝ 2023 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությունն անցկացվում է Իսպանիայում: