Հայաստանը ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկում Ռուսաստանի դեմ․ Սերգեյ Շոյգու
20 Մայիսի 2026, 21:03
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հայաստանը մի շարք քայլեր է ձեռնարկել, որոնք Մոսկվան համարում է ոչ բարեկամական: նա նշել է, որ խոսքը վերաբերում է ռուսական տնտեսական օպերատորների աշխատանքի պայմանների դիտավորյալ վատթարացմանը, որոնք ապահովում են տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիների զբաղվածությունը։
Անվտանգության խորհրդի աշխատանքային խմբի նիստում Շոյգուն ասել է, որ վերջին տարիներին Հայաստանի խորհրդարանում ընդունվել են որոշումներ, որոնք Ռուսաստանը համարում է ոչ բարեկամական: Դրանց թվում են Միջազգային քրեական դատարանին միանալը, Ռուսաստանի քաղաքացիներին երրորդ երկրներին հանձնելը, ինչպես նաև Երևանում Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովի հարթակի տրամադրումը ՝ ՌԴ-ին ուղղված սպառնալիքներով Կիևի ելույթների համար։
Շոյգուի խոսքով ՝ Մոսկվան արձանագրում է Երևանի համակարգային գործողությունները, որոնք բացասաբար են անդրադառնում երկկողմ հարաբերությունների վրա: