Հայաստանը պատրաստ է գազ գնել Ադրբեջանից․ ՏԿԵ փոխնախարար
26 Հոկտեմբերի 2023, 23:40
Քաղաքական հարցերը կարգավորելուց հետո Հայաստանը պատրաստ կլինի գազ գնել Ադրբեջանից։ Aysor.am-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ժամանակ ասել է ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը։
«Հուսով եմ, որ դա տեղի կունենա առաջիկա մի քանի տարիների ընթացքում: Մենք նման փորձ ունեցել եք խորհրդային տարիներին։ Մենք գազ էինք ստանում Ադրբեջանից, այնտեղից եկող երեք հսկա գազատար ունեինք, այժմ, եթե երկրների միջև քաղաքական չկարգավորված հարցեր չմնան, կարող ենք վերականգնել դրանք։ Մենք կարող ենք նաև տարանցիկ երկիր լինել Ադրբեջանից Եվրոպա գազ տեղափոխելու համար։ Նույնը էլեկտրաէներգիային է վերաբերում։ Մենք պատրաստ ենք վերականգնել այդ կոմունիկացիաները։ Դա կարող է փոխել տարածաշրջանի էներգետիկ դիվերսիֆիկացիան»,- ասել է Վարդանյանը։
Հրապարակման մեջ նշվում է նաև, որ Վարդանյանը խոսել է սահմանները բաց լինելու դեպքում Ադրբեջանից Թուրքիա և հակառակ ուղղությամբ Հայաստանի միջոցով էլեկտրաէներգիա փոխանցելու և արտահանելու հնարավորությունների մասին։