Հայաստանը պետք է հարգի ադրբեջանցիների՝ «իրենց նախնիների հողերը վերադառնալու» իրավունքը. Ալիև
18 Հունիսի 2025, 14:30

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը պետք է հարգի ադրբեջանցիների՝ «իրենց նախնիների հողերը վերադառնալու» իրավունքը։ Այս մասին նա ասել է Բաքվում անցկացվող օմբուդսմենների միջազգային սիմպոզիումի ժամանակ:
«Սա կարևոր պայման է տարածաշրջանում խաղաղության, հաշտեցման և մարդու իրավունքների ապահովման համար»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ 2024 թ. վերջին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ալիևն ասել էր, որ մոտ 300 հազար ադրբեջանցիներ պաշտոնապես դիմել են Հայաստանի ղեկավարությանն՝ իրենց վերադարձի և վերաինտեգրման համար պայմաններ ստեղծելու խնդրանքով։ Նա նշել էր, որ խոսքը 1980-1990-ականներին Հայաստանը լքած ադրբեջանցիների մասին է։