Հայաստանը պետք է հասկանա, որ խաղաղության արմատներն այստեղ են, այլ ոչ թե Վաշինգտոնում, Բրյուսելում և Փարիզում. Հաջիև

21 Նոյեմբերի 2023, 12:10

Քաղաքականություն

Տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունների շրջանակում Բաքուն որևէ խոչընդոտ չի տեսնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

«Հայաստանից սպասում ենք հստակ գաղափարների. Հայաստանը դեռևս նայում է տարածաշրջանից այն կողմ, երբ խոսքը խաղաղության պայմանագրի մասին է: Մենք ասում ենք, որ երրորդ կողմերին օրակարգ մտցնելու փոխարեն մենք պետք է առաջ տանենք խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները: Գնդակը Հայաստանի դաշտում է: Հայաստանը պետք է հասկանա, որ խաղաղության արմատները, սերմերը այստեղ են, այլ ոչ թե Վաշինգտոնում, Բրյուսելում և Փարիզում»,- նշել է Հաջիևը։

Հիմա եթերում