Հայաստանը պետք է սթափ մտածի իր անվտանգությունն ապահովելու ուղիների մասին․ Ալեքսանդր Պանկին

21 Հունիսի 2025, 11:06

Քաղաքականություն

ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովի շրջանակներում «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հաստատել է, որ ՀԱՊԿ-ին Երևանի անդամավճարի չվճարման հետ կապված հարցը կարող է սկսվել դիտարկվել 2025 թ․ դեկտեմբերի 31-ից հետո, սակայն հարց է, թե ինչ ուղղությամբ կընթանա քննարկումը։

«Հայաստանը, որը «սառեցրել է» իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, պետք է սթափ մտածի իր անվտանգությունն ապահովելու հնարավորությունների մասին, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի հավաքական ձևաչափում»,- ասել է Պանիկինը՝ հավելելով, որ որոշումն, ամեն դեպքում, կախված կլինի Հայաստանի իշխանություններից։