Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը․ Ալիև

07 Հոկտեմբերի 2026, 11:30

Քաղաքականություն

Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերի, զանգվածային և անհատական գերեզմանների վայրերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, ինչպես նաև պայմաններ ստեղծի համապատասխան արխիվների բացման և վկաների ցուցմունքների հավաքագրման համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «Բաքվի երկխոսություն անհետ կորած անձանց հարցերի շուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվող IV միջազգային համաժողովում։

«Դա, իրավական պարտավորություն և մարդասիրական պատասխանատվություն լինելուց բացի, կդառնա խաղաղությանը նվիրվածության գործնական արտահայտություն և փոխադարձ վստահության ամրապնդման ներդրում։ Մարդկային ճակատագրերին վերաբերող տեղեկատվությունը չպետք է դառնա քաղաքական պայմանների առարկա»,- նշել է Ադրբեջանի նախագահը։