Հայաստանը փոխարինել է Իսպանիային՝ որպես Ռուսաստան վիսկի արտահանող խոշորագույն երկիր

28 Նոյեմբերի 2023, 15:00

Տնտեսություն և Բիզնես

Այս տարի Հայաստանը փոխարինել է Իսպանիային՝ որպես Ռուսաստան վիսկիի խոշորագույն արտահանող՝ 6-րդ տեղից բարձրանալով 5-րդ՝ 5,6 մլն դոլար ծավալով։ Սա պարզել է «ՌԻԱ Նովոստին»՝ ուսումնասիրելով Ռուսաստան այս ըմպելիքի խոշորագույն մատակարարների վիճակագրությունը։

Այս տարվա ընդամենը 9 ամսում Ռուսաստանը ներմուծել է 262,5 մլն դոլարի վիսկի, ինչը գրեթե 4 անգամ գերազանցում է նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին։ Ընդհանուր ծավալի առյուծի բաժինը կրկին բաժին է ընկել Լատվիային՝ Բալթյան հանրապետությունը առաքել է 190,6 մլն դոլարի արտադրանք։ Երկրորդ տեղում Լիտվան է, որը դրամական արտահայտությամբ 9 անգամ ավելի շատ վիսկի է արտահանել, քան նախորդ տարի՝ 28,9 մլն դոլար։

Առաջին հնգյակում ընդգրկվել են Մեծ Բրիտանիան (10,4 միլիոն դոլար), Ֆրանսիան (7 միլիոն դոլար) և Հայաստանը (5,6 միլիոն դոլար), որոնք 2,5 անգամ ավելացրել են առաքումները: