Հայաստանը՝ ռուսաստանցիների Ամանորի ամենամատչելի ուղղությունների ցանկում
21 Սեպտեմբերի 2026, 16:00
OneTwoTrip ծառայության ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանը 2026-2027 թվականների ձմեռային արձակուրդներին ռուսաստանցիների համար ամենամատչելի արտասահմանյան ուղղությունների շարքում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Ռուսաստանից Հայաստան թռիչքի միջին արժեքը կազմում է մոտ 244 դոլար։
Մատչելիության առումով առաջին տեղում Բելառուսն է, որտեղ Մոսկվայից ավիատոմսն արժե մոտ 128 դոլար։ Երրորդ տեղում Վրաստանն է, որտեղ թռիչքի արժեքը կազմում է 248 դոլար։
Ամանորի համար բյուջետային ուղղությունների լավագույն հնգյակում են ընդգրկվել նաև Ուզբեկստանն ու Ղազախստանը։
Վարկանիշը կազմելիս հաշվի է առնվել ավիատոմսերի՝ մեկ ուղղությամբ թռիչքի միջին արժեքը, իսկ կացության արժեքի վերաբերյալ տվյալները հիմնված են նախորդ տարվա ամրագրումների վրա։