Հայաստանը շարունակում է առաջխաղացումը շախմատի օլիմպիադայում
20 Սեպտեմբերի 2026, 20:50
Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 5-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը տոնել է իր չորրորդ հաղթանակը՝ վաստակելով կարևոր միավորներ:
Տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով է ավարտել հանդիպումը ուժեղագույն մրցակիցներից մեկի՝ Չինաստանի հավաքականի հետ:
Անցկացված 5 խաղափուլերից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականն ունի 9 թիմային միավոր, իսկ կանանց հավաքականը՝ 8:
Մրցաշարում հաղթանակը թիմին տալիս է 2 միավոր, ոչ-ոքին՝ 1, իսկ պարտությունը՝ 0 միավոր։