Հայաստանը շատ բան է կորցրել՝ թույլ տալով Փաշինյանին կառավարել երկիրը․ Գայանե Ասլամազյան
30 Մայիսի 2026, 00:00
Նիկոլ Փաշինյանն արդեն 8 տարի է՝ իր նույն էլեկտորատին նախապատրաստում է ընտրությունների համար, և այս տարիներին մենք շատ ժամանակ ենք կորցրել։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է դերասանուհի Գայանե Ասլամազյանը։
«Այս 8 տարիների ընթացքում ստեղծվեց մի մեծ ֆինանսական բուրգ՝ նոր մարդկանց համար, որոնք ֆինանսական և եկամտային օգուտներ ստացան այս բոլոր փոփոխություններից։ Այդ մարդիկ իրենց ընտանիքներով կգնան ընտրության, որպեսզի պահպանեն իրենց ներկայիս ֆինանսական դրությունը»,- նշել է Ասլամազյանը։
Նա նաև ասել է, որ այս տարիներին շատ բան է կորցրել Հայաստանը՝ Նիկոլ Փաշինյանին թույլ տալով կառավարել երկիրը։
«Իմ կարծիքով՝ նա ստեղծել է մի վտանգավոր աղանդ, որն ունի իրեն հատուկ արժեքները, բնորոշ բառապաշարը և նաև ունեն զոհաբերություն։ Որպես կին, մայր, հայ մարդ, չեմ կարող հասկանալ, թե ինչպե՞ս կարելի է ասել ամուսինս, զավակս զոհվել է, բայց ես ձեզ շնորհակալ եմ։ Սա տեղավորվում է այդ իմ ասած աղանդի զոհաբերության մեջ»,- ընդգծել է Ասլամազյանը։