Հայաստանը շատ բան կկորցնի, եթե որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից. Մատվիենկո
12 Նոյեմբերի 2026, 12:45
Երևանը շատ բան կկորցնի, եթե որոշի դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ)։ Այս մասին Վիետնամ կատարած այցի արդյունքներով լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
«Դա Հայաստանի իրավունքն է՝ պահպանել ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը, թե ոչ։ Կարծում եմ՝ հակառակ որոշման դեպքում Հայաստանը շատ բան կկորցնի»,- ընդգծել է նա։