Հայաստանը շատ շուտով կկորցնի Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը. Սերգեյ Լավրով

03 Սեպտեմբերի 2026, 09:30

Քաղաքականություն

ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա: Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

«Եվրոպական միությունը տնտեսապես կորցնում է իր առավելությունները բազմաթիվ գործոնների, այդ թվում՝ իր անհեռատեսության, եթե չասենք հիմարության պատճառով»,– ասել է Լավրովը։

Նա հավելել է, որ ԵՄ-ին միանալու ցանկության մասին շարունակում են խոսել Հայաստանում և Սերբիայում:

«Մեր սերբ ընկերները, ահա հիմա մեր հայ գործընկերները շարունակում են ասել՝ մենք ցանկանում ենք անդամակցել Եվրամիությանը։ Ես վստահ եմ, որ նրանք շատ շուտով կկորցնեն այդ ցանկությունը»,– հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։