Հայաստանը սրընթաց գնում է Ուկրաինայի ճանապարհով․ Պավել Դանիլին
13 Օգոստոսի 2026, 22:20
Հայաստանն անտեսում է ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, ինչի հետևանքով կարող է զրկվել ձայնի իրավունքից։ Դրանից ավելի շատ կտուժի Երևանը, որը կկորցնի Մոսկվայի քաղաքական հովանոցը։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Պավել Դանիլին՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի հնարավոր կասեցմանը։
«Փաշինյանը մեղադրում է ՀԱՊԿ-ին այն տարածքները չպաշտպանելու մեջ, որոնք Երևանն ինքը չի ճանաչել որպես հայկական։ Իշխանությունը հստակ ռազմավարություն է որդեգրել՝ այդ դաշինքից հրաժարվելու ուղղությամբ»,- ընդգծել է Դանիլինը։
Ըստ քաղաքագետի՝ Հայաստանի համար ՀԱՊԿ-ին այլընտրանք կարող է դառնալ Թուրքիան։
«Փաշինյանը հայ հասարակությանն այն թեզն է մատուցում, թե անվտանգության երաշխավորը կդառնա Թուրքիան, իսկ դաշնակիցը՝ Ադրբեջանը։ Մինչդեռ հարաբերությունները փչացնել Մոսկվայի հետ, որն ընդունում է հայկական արտահանման 95%-ը, խորապես սխալ մոտեցում է։
Նայե՛ք Ուկրաինային, որը ԽՍՀՄ-ի հարուստ պետությունից վերածվեց Եվրոպայի ամենաաղքատ երկրի։ Հայաստանը սրընթաց գնում է նույն ճանապարհով»,- նշել է քաղաքագետը։