Հայաստանը Տյումենում մասնակցում է լեռնագնացության մրցումներին

01 Մարտի 2024, 17:11

Հայեր | Սպորտ

Փետրվարի 28-ից մարտի 4-ը Տյումենում անցկացվում են լեռնագնացության միջազգային մրցումներ: Դրանց մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Կորեայի, Բելառուսի, Մոլդովայի և այլ երկրների 50 ուժեղագույն ալպինիստներ:

Ինչպես գրում է newsprom.ru-ն, մարզիկները մրցում են հատուկ պատրաստված սառցե ուղու վրա երկու կարգով՝ «Սառցամագլցում-արագություն» և «Սառցամագլցում-դժվարություն»:

Մրցույթի առաջին փուլում լեռնագնացները պետք է սահմանափակ ժամանակում հաղթահարեն մի շարք կարճ, բայց չափազանց դժվար երթուղիներ։ Երկրորդ փուլում մարզիկները պետք է արագությամբ նվաճեն 17 մետրանոց սառցե պատը։