Հայաստանը՝ վայր, որտեղ հնագույն ժառանգությունը միահյուսվում է հիասքանչ բնապատկերներին․ «ELLE Arabia»

24 Հուլիսի 2026, 18:20

Մշակույթ

Սոցիալական ցանցերում ավելի քան 440 հազար հետևորդ ունեցող «ELLE Arabia» ամսագրի վերջին համարում Հայաստանը ներկայացվել է որպես «մի վայր, որտեղ հնագույն ժառանգությունը հանդիպում է շունչ կտրող բնապատկերներին, հարուստ ավանդույթներին և անմոռանալի փորձառություններին։

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձաններից և դարավոր արհեստներից մինչև նրբաճաշակ ռեստորաններ, խաղողի այգիներ և բնության գրկում արկածային զբոսաշրջություն․ Հայաստանն արագորեն դառնում է տարածաշրջանի ամենագրավիչ ուղղություններից մեկը մշակութային զբոսաշրջությամբ հետաքրքրվող ճանապարհորդների համար», — նշում են հոդվածի հեղինակները՝ նյութում ներկայացնելով Հայաստանի գեղեցիկ տեսարանների լուսանկարներով։