Հայաստանը Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվով զիջում է միայն ՌԴ-ին և Թուրքիային

12 Մայիսի 2026, 13:30

Տնտեսություն և Բիզնես

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության («Սաքստատ») տվյալներով՝ 2026 թվականի հունվար-մարտին Վրաստան է այցելել 994,8 հազար զբոսաշրջիկ, ինչը 2,5 տոկոսով ավելի է, քան 2025 թվականի նույն ժամանակահատվածում։

Ամենամեծ թվով այցելություններ են կատարել Թուրքիայի քաղաքացիները՝ 238,4 հազար։ Երկրորդ տեղում Ռուսաստանն է՝ 230,7 հազար, երրորդ տեղում Հայաստանը՝ 160,5 հազար։

Տվյալները ցույց են տալիս, որ Վրաստանի ներգնա զբոսաշրջությունը հստակ արտահայտված տարածաշրջանային բնույթ ունի․ երեք հարևան երկրները միասին ապահովում են ընդհանուր զբոսաշրջային հոսքի շուրջ 63 տոկոսը։