Հայաստանը ընթերցանության սովորույթների միջազգային վարկանիշում 66-րդ տեղում է

25 Սեպտեմբերի 2026, 19:00

Հայեր

Հայաստանը ընթերցանության սովորությունների միջազգային վարկանիշում զբաղեցրել է 66-րդ տեղը՝ 102 երկրների շարքում։ Այս մասն ասվում է CEOWORLD Magazine Consumer Insights-ի միջազգային հետազոտությունում։

Ըստ հետազոտության՝ Հայաստանի միջին վիճակագրական բնակիչը տարեկան կարդում է 4,29 գիրք և ընթերցանության վրա ծախսում մոտ 94 ժամ։

Հարևան երկրներում ցուցանիշները համեմատելի են։ Վրաստանում տարեկան միջինում կարդում են 4,3 գիրք՝ ընթերցանությանը հատկացնելով 96 ժամ, իսկ Ադրբեջանում՝ 3,25 գիրք և 74 ժամ։ Թուրքիայում ցուցանիշը կազմում է 6 գիրք և 130 ժամ։

Ռուսաստանը վարկանիշում զբաղեցնում է 7-րդ տեղը․ այստեղ տարեկան միջինում կարդում են 11 գիրք և ընթերցանության վրա ծախսում 223 ժամ։

Առաջատար երկրների շարքում են ԱՄՆ-ը՝ 17 գիրք և 357 ժամ, Հնդկաստանը՝ 16 գիրք և 352 ժամ, Մեծ Բրիտանիան՝ 15 գիրք և 343 ժամ, Ֆրանսիան՝ 14 գիրք և 305 ժամ տարեկան։

Վարկանիշի վերջին հորիզոնականներում են Աֆղանստանը՝ 2,56 գիրք, Բրունեյը՝ 2,59 գիրք, և Պակիստանը՝ 2,6 գիրք տարեկան։