Հայաստանը յուրացրել է Ղարաբաղյան պատերազմի դասը և խելոքացել․ Էրդողան

15 Նոյեմբերի 2023, 16:25

Քաղաքականություն

Հայաստանը «յուրացրել է Ղարաբաղյան պատերազմի դասը և խելոքացել»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ զուգահեռներ անցկացնելով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատերազմի հետ։

«Երկար տարիներ Հայաստանը երազում էր մեր տարածքների մասին։ Նա յուրացրել է Ղարաբաղյան պատերազմի դասը և խելոքացել։ Հիմա Իսրայելի ղեկավարներն են սկսել նման մոլորություններ հայտնել։ Մի հուզվեք, նրանց հիասթափություն է սպասվում, ինչպես և բազմաթիվ այլ երազողների»,- ասել է նա։