Հայերենը հնչել է ամերիկյան «Քո կյանքի սերը» դրամատիկ ֆիլմում
21 Հոկտեմբերի 2026, 00:15
Ռեժիսոր Ռեյչել Մորիսոնի «Քո կյանքի սերը» («Love of Your Life») ռոմանտիկ դրամայում հնչում է հայերեն։ Այն լսվում է համավարակին վերաբերող մի դրվագում, որտեղ դերասանուհի Գայանե Քալիգյանի մարմնավորած կերպարը տեսազանգի միջոցով հայերեն զրուցում է հիվանդանոցում գտնվող ընտանիքի անդամի հետ։
«Քո կյանքի սերը» ֆիլմը սիրո, համավարակի ընթացքում կրած ծանր կորստի և հոգեբանական վերականգնման երկար ու դժվարին ճանապարհի մասին հուզիչ պատմություն է։ Գլխավոր դերերում հանդես են եկել Մարգարեթ Քուոլլին, Պատրիկ Շվարցենեգերը, Աարոն Պիեռը և Գաբրիել Բասսոն։
Ֆիլմի պրեմիերան կայացել է 2026 թվականին՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակում։ Հոկտեմբերի 7-ից այն ցուցադրվում է ԱՄՆ-ի կինոթատրոններում, իսկ այժմ հասանելի է նաև Amazon Prime Video հարթակում։
Գայանե Քալիգյանը հայկական ծագմամբ թատրոնի և կինոյի դերասանուհի է, սցենարիստ և մարտական տեսարանների բեմադրող։ Նա ծնվել է Բոստոնում, իսկ այժմ աշխատում է Լոնդոնում։