Հայերը ճակատագրական ընտրության առաջ են կանգնած՝ պաշտպանել ինքնությունը կամ կորցնել սերունդներով պահպանածը․ Վարդևանյան

03 Հունիսի 2026, 20:45

Քաղաքականություն

Սրանք սովորական ընտրություններ չեն։ Սա ճակատագրական ընտրություն է և մեր մեծ հաղթանակի սկիզբը։ Այս մասին Հանրապետության հրապարակում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքի ժամանակ հայտարարել է կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը։

«Այս հրապարակից այսօր հնչում է մեկ հստակ ուղերձ։ Փոփոխությունները գալիս են, և մենք միասին դրանք դարձնելու ենք իրականություն։ Վերջին 8 տարիներին Հայաստանի քաղաքացիներին խոստացան ապագա, բայց բերեցին հայաթափված Արցախ և տագնապի մեջ Հայաստան։ Խոստացան հաղթանակներ, բայց բերեցին պարտություններ»,- նշել է Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը ճակատագրական ընտրության առաջ է կանգնած՝ պաշտպանել ինքնությունը կամ կորցնում է այն, ինչ սերունդներով պահել են։

«Ստի, նվաստացման դարաշրջանը թողնում ենք անցյալում և բացում ենք նոր դարաշրջան։ Եվ ասում ենքայո փոփոխություններին»,- ընդգծել է Վարդևանյանը։