Հայի սիրտն ու թասիբը ԱՄՆ-ն ավելի լավը կդարձնի. Դոնալդ Ուիլսոն-Բուշ

12 Մայիսի 2023, 16:13

Առաջին հերթին | Հայեր

Վուդրո Ուիլսոնի ազգականը Հայաստանի, Արցախի շուրջ զարգացումների մասին է խոսել Alpha News-ի հետ.

«Արդեն երեսուն տարի է՝ ես քաղաքական խորհրդատու եմ: Երբ ես հանդիպեցի հայերին, ես ասացի՝ «Սա է ապագան» ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլ նաև ԱՄՆ-ի: Ես հավատում եմ, որ հայ մարդկանց «թասիբը, սիրտը» ԱՄՆ-ն ավելի լավը կդարձնի: Ես եղել եմ Արցախում: Ես հանդիպել եմ Բակո Սահակյանին: Ես խոսք եմ ասել այնտեղ: Քանի դեռ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները չեն կարգավորվել, ես չեմ կարող գնալ Ադրբեջան, քանի որ ես եղել եմ Արցախում:

Ես այնտեղ հայտարարել եմ բոլոր ԶԼՄ-ների առաջ, որ Արցախի հայերը մարմնավորում են Վուդրո Ուիլսոնի ինքնորոշման հայեցակարգը: Պարզապես ժամանակի հարց է, թե երբ ամբողջ աշխարհը կճանաչի դա:

Ի՞նչ է տեղի ունենում հիմա: Ի՞նչ է տեղի ունենում Արցախում, որ ջղայնացնում է բոլորին: Այն, ինչ հիմա կատարվում է Արցախում, սկսվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևավորումից։ Այն ստեղծվել է 1992 թվականին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման նպատակով։ Ուրեմն ի՞նչ է Լեռնային Ղարաբաղի հարցը։

Այս ամենը Սյունիքի միջոցով առևտրի վերահսկման համար է արվում: Մենք արդեն 30 տարի է՝ սպասում ենք Չինաստանից Ստամբուլ տանող ճանապարհի ավարտին։ Եվ այն պատրաստ է: Այն երկար ճանապարհ է, բայց կանգ է առնում, և կա մի շրջան, մի փոքրիկ բլիթ, որը կոչվում է Սյունիք:

Հայաստանը Չինաստանից Եվրոպա առևտրի բացման բանալին է, իսկ Արցախն այն կողպեքն է, որի մեջ նրանք դնում են բանալին: Մենք թույլ ենք տալիս, որ Արցախը մնա ցավի մեջ. ԱՄՆ-ը թույլ է տալիս, որ Արցախի ժողովուրդը հենց հիմա ցավ զգա, և դրա համար ես խոսում եմ իմ կառավարության հետ, ասում եմ՝ բավական է, խնդրում եմ դադարեցրեք սա, բացեք այդ ճանապարհը, դադարեցրեք հայերին որպես շախմատի քար օգտագործել:

Իմ հայ ընտանիքն ու ընկերները ցավ են ապրում: Եվ Թուրքիայի ընտրությունները 30 տարվա այս երկար գործընթացի մաս են կազմում։ Մենք սպասում ենք Հայաստանի անցումը արևելքից արևմուտք՝ բացելու այդ մայրուղին, որպեսզի ավարտին հասցնենք արևելք-արևմուտք առևտրային ուղին»: