Հայկ Կազազյանը համերգ կունենա Մոսկվայում
Հոկտեմբերի 6-ին «Նիկո» պատկերասրահի բեմում մենահամերգ կունենա միջազգային հեղինակավոր մրցույթների հաղթող Հայկ Կազազյանը՝ առանց նվագակցության։ Մեր ժամանակի լավագույն գործիքավորողներից մեկը կկատարի Բախի, Պրոկոֆևի, Ֆրոլովի և Միլշտեյնի ստեղծագործությունները։
Հայկ Կազազյանը միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր և հաղթող է։ Նա ելույթ է ունենում աշխարհի ամենամեծ դահլիճներում, այդ թվում՝ Նյու Յորքի Կարնեգի Հոլում, Բեռլինի ֆիլհարմոնիկ դահլիճում, Ժնևի Վիկտորիա Հոլլում և այլն։
2008 թվականից Հայկ Կազազյանը դասավանդում է Մոսկվայի պետական կոնսերվատորիայում։