Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ նախագահի տեղակալ

04 Օգոստոսի 2026, 16:55

Քաղաքականություն

«ԱԺ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 91-ը։ 63 կողմ, 28 դեմ ձայներով Հայկ Կոնջորյանը ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալ»,-հայտարարել է հաշվիչ հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Լիլիթ Մինասյանը։

«Շնորհակալություն վստահության համար»- ԱԺ ամբիոնից ասաց Կոնջորյանը։

 Ռուբեն Ռուբինյանն ի պատասխան արձագանքեց. «Ուրախ եմ, որ միացաք ինձ, ես այստեղ միայնակ էի զգում»։