Հայկ Մարտիրոսյանը հաղթեց շախմատիստ Արսեն Եղիազարյանի հուշամրցաշարում

19 Հունիսի 2023, 09:35

Սպորտ

Հայաստանի շախմատի ակադեմիայում երեկ՝ հունիսի 18-ին, տեղի է ունեցել Արսեն Եղիազարյանի հիշատակին նվիրված կայծակնային շախմատի թվով 3-րդ հուշամրցաշարը:

Մասնակիցների թվում են եղել նրա լավագույն սաները և ընկերները, այդ թվում՝ գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Հարությունյանը, միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը և Աշոտ Նադանյանը:

Յոթ հնարավորից վաստակելով 5 միավոր՝ մրցաշարի հաղթող է դարձել Հայկ Մարտիրոսյանը: Մանուել Պետրոսյանը և Տիգրան Հարությունյանը 4,5-ական միավորով կիսել են 2-3-րդ տեղերը: