Հայկական ապրանքների փոխարինումը հեշտ է, դրանք էական դեր չունեն ԵԱՏՄ-ի համար․ Մաքսիմ Ռեշետնիկով
30 Հուլիսի 2026, 22:36
ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հայտարարել է, որ Հայաստանից ներկրվող ապրանքների փոխարինումը Ռուսաստանի համար որևէ դժվարություն չի առաջացնի։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի համաշխարհային ապրանքաշրջանառության մեջ Հայաստանի մասնաբաժինը չի գերազանցում 0.9%-ը, իսկ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների պարագայում այդ թիվն է՛լ ավելի փոքր է․ Բելառուսի դեպքում՝ 0.3%, Ղազախստանի՝ 0.05%, իսկ Ղրղզստանի՝ 0.02%:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի, Երևանն այլընտրանք է փնտրում Ռուսաստանի հետ հարաբերություններին, Ռեշետնիկովը նշել է, թե հայկական մատակարարումները որոշիչ ազդեցություն չունեն Միության շուկաների վրա, և դրանք այլ ապրանքներով փոխարինելը որևէ խնդիր չի հարուցի։