Հայկական արմատներով Ալեքսանդր Դինելարիսի ֆիլմը՝ 2026 թվականի ամենասպասված ֆիլմերի ցանկում

23 Դեկտեմբերի 2025, 23:45

Մշակույթ

Մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի նոր ֆիլմը, որի գլխավոր դերակատարը Թոմ Քրուզն է, կոչվում է «Փորող» («Digger»)։ Հայտնի է նաև, որ ֆիլմը կինովարձույթում կհայտնվի 2026 թվականի հոկտեմբերի 2-ին։

Արդեն հրապարակվել են Warner Bros․-ի և Legendary Entertainment-ի կողմից ներկայացված ֆիլմի առաջին պաստառն ու թիզերը, ինչպես նաև կարգախոսը, որը բնութագրում է ֆիլմը որպես «կատակերգություն՝ աղետալի մասշտաբներով»։

Ֆիլմի սցենարիստներից մեկը Ալեքսանդր Դինելարիսն է, որն ունի հայկական արմատներ։ Ավելի վաղ նրա «Բըրդմեն» ֆիլմը լավագույն օրիգինալ սցենարի համար արժանացել է «Օսկար» մրցանակի։