Հայկական արմատներով ուսուցչուհու հաղթանակը. Փարվանա գյուղից մինչև Կանտի միջազգային օլիմպիադա
27 Հոկտեմբերի 2023, 09:25
Փարվանա գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Կարինե Առաքելյանը Ռուսաց լեզվի 1-ին միջազգային մանկավարժական օլիմպիադայի ընտրական փուլի հաղթողներից է։ Ընտրական փուլի 11 հաղթողների թվում Կարինե Առաքելյանը կմեկնի Կալինինգրադ։
Կարինեն 11 տարի է՝ անգլերեն և ռուսերեն է դասավանդում Փարվանա գյուղի դպրոցում։ 2016 թվականին ռուսերեն առարկայից ստացել է ավագ ուսուցչի կարգավիճակ։
Ակտիվ ուսուցչուհի է, ինչպես ինքն է նշում, անընդհատ մասնակցում է թրեյնինգների, տարբեր նախագծերի, և օլիմպիադաների։
«Սա իմ երկրորդ օլիմպիադան է, առաջին օլիմպիադային մասնակցել եմ Մոսկվայի բիոտեխնիկական համալսարանում, որից ստացել եմ դիպլոմ։ Երկրորդը եղել է Կանտի համալսարանի օլիմպիադան», – պատմել է Կարինեն։