Հայկական ծիրանն ընդդեմ ուզբեկականի. Ուզբեկստանը ագրեսիվ քաղաքականություն է իրականացնում
09 Հուլիսի 2023, 09:55
Որքան էլ հայկական ծիրանը իր համային հատկանիշներով մեծ համբավ վայե լի, այնուամենայնիվ, միջազգային շուկայում ապրանքները համեմատոոին նաև արժեքով։
Alpha News-ի ուղիղ եթերում ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը:
Փորձագետը անդրադարձել է ծիրանի և հայկական մյուս արտադրանքների իրացման խնդիրներին, մասնավորապես, առանձնացնելով ռուբլու փոխարժեքի նվազումը:
Լիլիա Ամիրխանյանի խոսքով` այս տարի հայկական ծիրանը ուշ հասունացավ և ուշ մտավ ռուսական շուկա, որտեղ, արդեն իսկ, հայտնվել էր հայկակն շան լախի ուզբեկական տարբերակը:
Նշենք, որ Ուզբեկստանը տարիներ շարունակ հայկական ծիրանի շալախ սորտի սելեկցիա էր իրականացնում:
Ամիրխանյանն ընդգծում է՝ սովորաբար, հայկական ծիրանը ռուսական շուկա է մտել մյուսներից վաղ: Նրա խոսքով Ուզբեկստանը արտահանման «ագրեսիվ քաղաքականություն է իրականացնում», ինչի հետևանքով հայկական ծիրանը լուրջ վնասներ է կրում:
Փորձագետը նշել է նաև ծիրանի իրացման հետ կապված հարակից այլ խնդիները, որոնցվից մեկը ռուբլու փոխարժեքի անկումն է:
«Ռուբլու փոխարժեքի հետ կապված խնդիները, ի տարբերություն եղանակի խնդրի, ավելի կանխատեսելի էին սկսած դեռ ռուս-ուկրաինական զարգացումներից», — ասում է նա:
Եթե լիներ կարիքների գնահատման գործընթաց և դրանից բխող կանխարգելիչ գործողություն, ըստ Ամիրխանյանի, պատկերն այլ կլիներ:
Փորձագետի խոսքով` հետազոտելու փոխարեն կառավարությունը պատմակն ռ եկորդային տնտեսական թվերի մասին է խոսում:
«Նախ, պետք է հասկանալ, թե պետության ներկայացրած վիճակագրության վրա ինչ արտաքին գործոններ են ազդում», — ընգծում է Լիլիա Ամիրխանյանը: