Հայկական ծիրանն ընդդեմ ուզբեկականի. Ուզբեկստանը ագրեսիվ քաղաքականություն է իրականացնում

09 Հուլիսի 2023, 09:55

Տնտեսություն և Բիզնես

Որքան էլ հայկական ծիրանը իր համային հատկանիշներով մեծ համբավ վայե լի, այնուամենայնիվ, միջազգային շուկայում ապրանքները համեմատոոին նաև արժեքով։ 

Alpha News-ի ուղիղ եթերում ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը:

Փորձագետը անդրադարձել է ծիրանի և հայկական մյուս արտադրանքների իրացման  խնդիրներին, մասնավորապես, առանձնացնելով ռուբլու փոխարժեքի նվազումը:

Լիլիա Ամիրխանյանի խոսքով` այս տարի հայկական ծիրանը ուշ հասունացավ և ուշ մտավ ռուսական շուկա, որտեղ, արդեն իսկ, հայտնվել էր հայկակն շան լախի ուզբեկական տարբերակը:

Նշենք, որ Ուզբեկստանը տարիներ շարունակ հայկական ծիրանի շալախ սորտի սելեկցիա էր իրականացնում:

Ամիրխանյանն ընդգծում է՝ սովորաբար, հայկական ծիրանը ռուսական շուկա է մտել մյուսներից վաղ: Նրա խոսքով Ուզբեկստանը արտահանման «ագրեսիվ քաղաքականություն է իրականացնում», ինչի հետևանքով հայկական ծիրանը լուրջ վնասներ է կրում:

Փորձագետը նշել է նաև ծիրանի իրացման հետ կապված   հարակից այլ խնդիները, որոնցվից մեկը ռուբլու փոխարժեքի անկումն է:

«Ռուբլու փոխարժեքի հետ կապված խնդիները, ի տարբերություն եղանակի խնդրի, ավելի կանխատեսելի էին սկսած դեռ ռուս-ուկրաինական զարգացումներից», — ասում է նա:

Եթե լիներ կարիքների գնահատման գործընթաց և դրանից բխող կանխարգելիչ գործողություն, ըստ Ամիրխանյանի, պատկերն այլ կլիներ: 

Փորձագետի խոսքով` հետազոտելու փոխարեն կառավարությունը պատմակն ռ եկորդային տնտեսական թվերի մասին է խոսում:

«Նախ, պետք է հասկանալ, թե պետության ներկայացրած վիճակագրության վրա ինչ արտաքին գործոններ են ազդում», — ընգծում է Լիլիա Ամիրխանյանը: