Հայկական ծնեբեկը մեծ պահանջարկ ունի ԵԱՏՄ շուկայում

07 Հունիսի 2025, 17:53

Տնտեսություն և Բիզնես

Հայաստանում սկսել են ծնեբեկ աճեցնել արդյունաբերական մասշտաբով։ Այն արտահանվում է Ռուսաստան և ԵԱՏՄ այլ երկրներ։ Ծնեբեկը լավ է աճում հանրապետության բոլոր մարզերում։ Ծնեբեկի բերքահավաքի սեզոնը կտևի մինչև հունիսի վերջ։ «Միր» հեռուստաընկերության պատրաստած հեռուստառեպորտաժի համաձայն, բերքի 90%-ը կուղարկվի Ռուսաստան և ԵԱՏՄ այլ երկրներ։

Արտադրողները բանակցություններ են վարում առևտրային խոշոր ցանցերի հետ։ Այժմ նախատեսվում է ստեղծել լոգիստիկ կենտրոն, որը ծնեբեկ կգնի փոքր տնտեսություններից և կվաճառի արտերկրում։